Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.02.2013 | 00:12

Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. երբ նա ասում է, թե «Հանգիստ գտա և այժմ պիտի վայելեմ իմ հարստությունը», սակայն չգիտի, որ երբ գա օրհասը, նա այլոց կթողնի այն ու կմեռնի։ Հավատարի՛մ մնա քո ուխտին, նվիրվի՛ր նույն ուխտին և ծերացի՛ր քո գործի մեջ։ Մի՛ զարմացիր մեղավոր մարդու գործերի վրա, հավատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնության մեջ։ Տիրոջ համար դյուրին է աղքատին անակնկալ հարստացնելը։


Սիրաքի իմաստությունը 11. 18-23

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ